Էս պակազուխան ե՞րբ ա դուրս գալու մեր միջից


23:07 , 25 մայիս, 2015

Նստած նարգիլե եմ ծխում, 2 հոգի 100.000$-ոց քայլվածքով ու ժեստերով, բայց տեսքից 10$-ոց պրիկիդով չուվակներ եկան, բարձր ինչ-որ շատ լուրջ գործերից խոսելով՝ նստեցին, մեկը Jamson ուզեց ու մատուցողուհուն, նենց բերանը լոճելով, բարձր ասում ա. «Շա՞տ ունեք Jamson»: Մատուցողուհին զարմացած ասում ա. «Իհարկե»... Տղեն նենց մի տեսակ գոհ ասում ա. «Էդ շատ լավ ա» ու իրանից գոհ նստում ա... Ես հըլը էդ նարգիլեն եմ ծխում, իրանք արդեն գնացել են։ ))))) Էս պակազուխան ե՞րբ ա դուրս գալու մեր միջից, չգիտեմ...