Երկու ժամով լույսն անջատելը հարցի լուծում չէ


18:06 , 25 մայիս, 2015

Բոլորից շատ ես եմ պատրաստ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին: Բայց երկու ժամով լույսն անջատելը հարցի լուծում չէ: Խոսք չունեմ, դա էլ բողոքի մի տեսակ է, բայց ոչինչ չի փոխի: Նախ՝ միայն լույս անջատելով չէ, պիտի անջատվի ամեն ինչ և ամենուր, որպեսզի շատ քիչ, բայց ինչ-որ չափով վնաս տանք ՀԷՑ-ին: Իսկ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ էլեկտրաէներգիայի ամենահզոր սարքավորումներն օլիգարխներինն են: Թեկուզ մանր ձեռնարկատերերը, խանութպանները, օրվա հացի փող վաստակող պաղպաղակ վաճառողները... Պատկերացրեք, թե ինչ հսկայական վնաս կստանան՝ երկու ժամով հոսանքազրկելով սառնարաններն ու այլ անհրաժեշտ սարքավորումները: 
Ես կանջատեմ, բայց սա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ: Պիտի համախմբված դուրս գանք փողոց, ինչպես արեցինք «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ժամանակ: