Չեմ մեղադրում երգը կատարողներին, ոչ էլ Գոհար Գասպարյանին


11:11 , 24 մայիս, 2015

Ախխխխխխխխխխխխխխխխխխխ, հայերը Եվրատեսիլի պարտությունը կապում են Կոնչիտայի հետ ու մեղադրում Gohar Gasparyan-ին:

Ժողովուրդ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եվրոպայում ձեր ստանդարտներով չեն չափվում, ու մի մոռացեք, որ Կոնչիտան անցած տարվա Եվրոպայի հավանությանն էր արժանացել...

Իսկ խնդիրը տեսեք անմոռուկային հոգեբանության խաղադրույքների մեջ...Մարդկանց թվում է, թե աշխարհը իր տրամադրությունը պետքա կառուցի ձեր նշաձողի տրամաբանության վրա...

Կասեմ, որ լավ կատարեցին երգը հայերը, ու չեմ մեղադրում երգը կատարողներին, ոչ էլ Գոհարին...Բայց իրոք Շվեդիան արժանի էր հաղթանակի...

Էդ մռայլ դեմքն էլ թարգեք ու մտածեք, թե ինչպես ենք կանխելու էլեկտրաէներգիայի թանկացումը...