Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին. PHOTO


11:04 , 23 մայիս, 2015

Երկարատև և ծանր աշխատանք` մարզումներ, որոնք նախորդում են մեծ հաղթանակներին... Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին: 
Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: