Սիրելի՛ շրջանավարտներ, վերջին զանգի ղողանջները երբեք չեք մոռանալու


20:42 , 22 մայիս, 2015

Սիրելի՛ շրջանավարտներ, վերջին զանգի ղողանջները դեռ երկար եք հիշելու, ավելի ճիշտ՝ երբեք չեք մոռանալու, շնորհավորում եմ, մաղթում, որ սովորեք ու աշխատեք Հայաստանի Հանրապետությունում և հանուն մեր երկրի, իսկ մենք՝ ավագներս, կփորձենք մեր ամենօրյա աշխատանքով անել ամեն ինչ, որ դուք մնաք և արարեք ձեր հայրենիքում, մեզ դա դեռևս ոչ միշտ է հաջողվում, ունենք թերացումներ, սխալներ, բայց վստահ եղեք՝ դուք ունենալու եք ձեր ու մեր երազածների Հայաստանը, և մենք բոլորս դա անելու ենք միասին՝ նաև ձեզ հետ, մեր այսօրվա շրջանավարտներ, գուցե ձեր մասնակցությամբ մենք ավելի նկատելի և մեծ հաջողություններ կունենք, շնորհավորում եմ, մի քիչ նախանձում եմ, որ իմ սերունդն այլևս էլ չի լինելու 17 տարեկան, բայց և ուրախ եմ, որ դուք դպրոցն ավարտում եք ազատ և անկախ մեր երկրում... Սպասում ենք ձեզ և ուզում ենք, որ կանգնեք ձեր ծնողների, մեր կողքին՝ երկիրը շենացնելու, մեր պատկերացումների երկիրը մեկ անգամ և ընդմիշտ դարձնելու այս ոչ հեշտ ճանապարհին...
Հ․Գ․Ինքս շրջանավարտ զավակ արդեն չունեմ, իմոնք ավարտել են դպրոցը վաղուց, բայց ավագ թոռնուհիս ավարտեց երկրորդ դասարանը և տեղափոխվեց երրորդ դասարան՝ ասմունքի և ընթերցանության մրցույթներում հաղթելով և պարգևատրվելով, գուցե ոմանց տարօրինակ թվա, որ այս մասին ասում եմ, բայց համոզված եմ՝ այսպիսի փոքրիկ ուրախություններից է կազմվում մեզնից յուրաքանչյուրի կյանքը... Ուրեմն՝ առաջ, մի՛ վարանեք և մի՛ ամաչեք ձեր հաղթանակների համար, ձգտեք փոքրիկ հաղթանակների, որոնք դառնալու են մեծ և հիմնավոր...

Նրանց համար, ովքեր փնտրեցին ու չգտան ինձ, ճճճ, վերևից երրորդ շարքում եմ՝ աջից առաջինը։ ճճճճճճ