Newsline.am-ը գրում է.
Ռիգայում «Արևելյան գործընկերության» կոնֆերանսի շրջանակներում ընդունվել է բանաձև քաղբանտարկյալների մասին, որը կոչ է անում ազատ արձակել Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղբանտարկյալներին:
«Այս պետությունների կառավարությունները պետք է հասկանան, որ քաղաքացիներին իրենց քաղաքական հայացքների համար բանտարկելը հակասում է պարտավորություններին, որ այդ երկրները ստանձնել են՝ դառնալով «Արևելյան գործընկերության» անդամ»,- ասված է բանաձևի տեքստի մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում քաղբանտարկյալ են ճանաչվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հովհաննիսյանը և պահեսատազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: