Թբիլիսին և Թեհրանը «եղբայրացան»


21:08 , 21 մայիս, 2015

Երկու օր առաջ Իրանի մայարաքաղաքում Թբիլիսիի և Թեհրանի քաղաքապետերը Դավիթ Նարմանիան և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համաձայնագիր են ստորագրել քաղաքաների միջև եղբայրական հարաբերություների հաստատման կապակցությամբ:
Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին վերանայում է վիզային քաղաքականության հարցը, և հնարավոր է, որ մոտ ապագայում Իրանի քաղաքացիներն արտոնյալ ձևով կարողանան մուտք գործել Վրաստանի տարածք՝ ինչն, ըստ վրացի պաշտոնյայի, ուղղված է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ներդրումային միջավայրի աշխուժացմանը: Կողմերը պայամանավորվել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կապակցությամբ:

Թբիլիսիի քաղաքապետը նաև նշել է, որ շուտով կգործարկվի Թբիլիսի-Թեհրան ուղիղ ավիաչվերթը:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Իրանի միջև 2011թ.-ի հունվարի 26-ից գործող առանց վիզայի ռեժիմը միակողմանի հանվեց Վրաստանի կողմից 2013թ.-ին։