Ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված կամ հիվանդացած զինծառայողները կառողջանան արտերկրում


16:47 , 21 մայիս, 2015

Կառավարությունը հավանության է արժանացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, խեղված կամ հիվանդություն ձեռք բերած զինծառայողների բուժումն արտերկրում վերցնել պետական հոգածության ներքո: 
Սա, թերևս, ամենակարևոր օրինագծերից մեկն է, որի ընդունումը չափազանց անհրաժեշտ էր երկրի համար: