Գնե՞լ մեքենա, թե՞ ոչ. եթե գնել, ապա ո՞ր գնային սեգմենտից


21:03 , 20 մայիս, 2015

Եթե դու սովորական աշխատավարձով ապրող քաղաքացի ես, և եկամուտդ կախված չէ սեփական մեքենայից, և տարեկան տրանսպորտով տեղաշարժվում ես ոչ ավել, քան 30 000 կմ, բացի այդ՝ դու համարում ես մեքենան զուտ որպես փոխադրամիջոց, ոչ ավելին, ինձ թվում է՝ կհետաքրքրի հաշվարկս իմ մեքենայի վրա: Ստորև իմ մեքենան է՝ սովորական Opel Omega՝ 1999 թվականի արտադրության, որը գնել է հայրս 2005 թվականին մոտ $14000-ով: 2015-ին եթե փորձեմ վաճառել, մաքսիմում կվաճառվի 3000$: Այսինքն՝ 10 տարում մեքենան էժանացել է 11000-ով: Այսինքն՝ դու, մեքենա գնելով, տարին կորցնում ես 1100 դոլար, ամիսը՝ մոտ 100$, դրան գումարվում է ապպա՝ 35000 դրամ, գույքահարկ՝ 21000, տեխզննություն՝ 11000: 2 տարին մեկ անվադող՝ 400$ միջին գնով, յուղ փոխել՝ տարեկան 150 $, շարժիչի և ընթացային մասերի հետ կապված այլ ծախսեր՝ մոտ 200$ (արգելակման կոճղակներ, գնդաձև ամրաններ, շարժիչի ատամնաձև գոտի և այլն): Արդյունքում դու, մոտ 5 տարվա արտասահմանյան միջին կարգի մեքենա գնելով, տարեկան կորցնում ես մոտ 1700-1800$՝ չհաշված վարելու ժամանակ ֆորս մաժոր իրավիճակներում հայտնվելը, տուգանքների տեղատարափը և ամենակարևորը՝ վառելիքի ծախսը: 
Ըստ իս՝ ներկա պահին եթե մեքենան դու համարում ես լոկ փոխադրամիջոց, ապա քեզ ձեռնտու կլինի շրջել նույնիսկ միայն երթուղային տաքսիներով. տարեկան 20000 կմ տեղաշարժվելուց կծախսես մաքսիմում 300 000 դրամ, ինչը բավականին էժան է սեփականն ունենալուց՝ չհաշված նյարդային համակարգի խնայումը Երևանում վարելուց: Իսկ եթե գնել, ապա ոչ ավել, քան 5000-$ ի սահմաններում: