00:47 , 2 նոյեմբեր, 2012
Շատ ծնողներ կարծում են, թե երեխաներին դուր են գալիս նապաստակներով, տնակներով և այլ ուրախ նկարներով պաստառները: Ուստի նրանք շտապում են երեխայի սենյակը պատել այդ բազմերանգ պաստառներով, կարծելով, թե դա դրական ազդեցություն է ունենում երեխայի վրա: Սակայն Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի մանկական հոգեբանները, քննության առնելով վերոհիշյալ դրվագը, եկել են բոլորովին այլ եզրահանգման: Պարզվում է, որ փոքր երեխաների թե աչքերի, թե նյարդային համակարգի համար ավելի գերադասելի են պաստելային նուրբ երանգները` բաց դեղինը, երկնագույնը, կանաչավ