«Ջերմուկով» Հայաստանը «պահելու» շանսը չենք օգտագործում


00:32 , 2 նոյեմբեր, 2012

Ըստ Սովետ Միության ժամանակ եղած վիճակագրության` Հայաստանը վաճառում էր իր հանքային ջրերի 5 տոկոսը միայն, իսկ մնացած 95 տոկոսը կորչում էր: Հիմա չգիտեմ, թե այսօր այս ոլորտում ինչպիսինն է վիճակը, բայց կարծում եմ, որ շատ չի տարբերվում սովետական տարիներից: Այսինքն` մենք ունենք առանց բնությանը վնասելու և աղտոտելու գումար աշխատելու ևս մեկ չօգտագործված ռեսուրս և «Ջերմուկով» Հայաստանը պահելու` ժամանակին շրջանառված թեզը, որ անշուշտ չպետք է բառացի հասկանալ, այնուամենայնիվ, իր տակ ունի որոշակի տնտեսագիտական հիմքեր: