Ինչի՞ մասին է մտածում մեր նախագահը. նա երբևէ ինտերնետ մտնո՞ւմ է


16:12 , 20 մայիս, 2015

Առաջներում թագավորներն ամբողջությամբ չէին վստահում իրենց խորհրդականներին, երբեմն դերվիշի շորեր էին հագնում և մտնում ժողովրդի մեջ, զրուցում, հաց ուտում, տեղեկանում ամեն ինչից, կիսում նրանց ցավն ու հոգսը։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Արթնանում է «թագավորը» և առաջին բանը, որ նա հարցնում է՝ «այսօր հարսանիքի հրավիրված չե՞նք»։ 
Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակ, Գեղարքունիքի, Լոռվա, շուրջ չորս տարի է՝ Առողջապահության նախարարության թույլատվությամբ տեղի է ունենում մոտ 60 հազար երեխաների թունավորում և գենոմոդիֆիկացիա։ Ալյուրի թունավորման ծրագրի իրագործմանը լծվել են մի շարք դավաճաններ։ Ինչի՞ մասին է մտածում մեր նախագահը։ Երբևէ ինտերնետ մտնո՞ւմ է նա արդոք, տեսնես գոնե ֆեյքի տեսքով երբեմն ուսումնասիրո՞ւմ է, թե ինչ է կատարվում երկրում։ Չեմ կարծում, որ դերվիշ ֆեյքը նրան սազական է։ Էլ ո՞նց կլիներ։ Բա կողքից նրա մասին ի՞նչ կմտածեն նրա խորհրդականները։ Չե՞ն ասի՝ «շեֆ, էս մեր վրա կասկածում ե՞ս» կամ «շեֆ, գնում ես էնտեղ, որ ի՞նչ անես»։ Նա երբևէ ելույթ չի ունենա և չի արծարծի ինչ-որ մի 60 հազար հայերի նորագույն գենոցիդ։