«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր, որ անցավ մեր կյանքը…


13:38 , 20 մայիս, 2015

11301508_905796822819571_1626834074_n (1)

Ճանապարհի թ.181 դպրոց-Նոր դպրոց հատվածում ինձ է մոտենում մի աղջիկ՝ երևի 9-10 տարեկան…
– Իմ հայրիկը ձեզ ճանաչում է…
– Որտեղի՞ց,- հարցնում եմ:
– Ձեր աշակերտն է, ա՛յ, էն դպրոցում է սովորել (ցույց է տալիս Մայր դպրոցի կողմը)…
– Չի կարող… նա իմ աշակերտը չէ…
– Ինչո՞ւ,- հարցնում է,- ինքն է ասել…
– Դու որտե՞ղ ես սովորում:
– Այս դպրոցում,- ցույց է տալիս թ. 181 դպրոցը:
– Տեսնո՞ւմ ես, հայրիկդ էլ է այդ դպրոցում սովորել, բայց ուրիշ շենքում…

Ուզում եմ՝ բոլորն իմանան. ես հեղինակն եմ կրթական ծրագրի, որ այսօր իրականցվում է կրթահամալիրի դպրոցներում. միայն դրանք՝ դպրոցներն են իմը։ Սովորողն իմ ընտրում է ինձ, իմ դպրոցը… Այո՛, այո՛, ինչպես Իմ ուսուցիչն է ուսուցանել. «Ով ընդունում է ձեզ, ինձ է ընդունում»…
Թե չէ, անլուրջ բան է ստացվում, մարդը գաղափարազրկվում է. լավ մարդ է, բայց գաղափարները չեմ ընդունո՞ւմ, բա՞յց…   Ես քաղաքականության մեջ եմ եղել միշտ ու կամ որպես գաղափարներ յուրացնող, գեներացնող, կրող-տարածող մարդ՝ անկախ գործունեության իմ բնույթից-բնագավառից…

Շարունակությունն՝ այստեղ