Մարդիկ սկսում են մտածել, երբ արդեն շատ ուշ է


12:18 , 20 մայիս, 2015

Բաքվի երեկվա հրդեհից հետո ողջ քաղաքում սկսել են շենքերից պոկել էն աբլիցովկաները, որոնք և հանդիսացել են հրդեհի ուժեղացման և թունավոր արտանետումների պատճառ... Հիմա որ օրը, Աստված չտա, Երևանում միջին + երկրաշարժ եղավ, սկսելու են դատարկել էս հիմար, իրար վրա հավաքած փոքր կենտրոնի նորակառույցները, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր սեյսմիկ գոտու շինարարական պահանջներին... Բանը լինելուց հետո են մարդիկ սկսում մտածել, ցավոք միշտ այդպես ա եղել...