Բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայը երկարատև լռությունից հետո վերադարձել է մեծ էկրան (PHOTO)


14:15 , 20 մայիս, 2015

Այշվարիա Ռայն այս տարի արդեն 14-րդ անգամ է ներկա գտնվում Կաննի կինոփառատոնին։ Այս տարին նշանավորվել է Այշվարիայի համար նաև որպես մեծ էկրան վերադարձի տարի։ Տևական լռությունից հետո նա նկարահանվում է «Jazbaa» կինոնկարում։ Երեկ կինոնկարի համար ֆոտոսեսիա կատարվեց։

Այշվարիան երիտասարդ ժամանակ և հիմա. համաձայնվեք, որ տարիներն ավելի են գեղեցկացրել նրան

41-ամյա դերասանուհի ու մոդել Այշվարիան ֆոտոսեսիային ներկայացել էր բալագույն երկարաքղանցք զգեստով։ Այս գեղեցիկ երեկոյան զգեստն ի ցույց էր դնում Այշվարիայի գեղեցիկ ուսերը և ընդգծում նրա նուրբ իրանը։ Քանի որ կինոնկարում Այշվարիան խաղում է «LOreal»-ի ներկայացուցչի դերը, նա կատարյալ խնամված տեսքով, կոկիկ սանրվածքով ու նուրբ դիմահարդարմամբ գերում էր բոլորին ֆոտոսեսիայի ընթացքում։

So glam: The 41-year-old actress wowed in a ruby red strapless gown which showed off her slim figure

Վերջին հինգ տարիներին Այշվարիայի կինոկարիերայում հարաբերական անդորր էր։ Այդ ժամանակաշրջանում նա ոչ մի կինոնկարում չէր նկարահանվում։ 2010 թ.-ին նա որոշեց տևական արձակուրդի գնալ՝ դստեր՝ Աարադհիայի խնամքով զբաղվելու համար։ Հիմա փոքրիկն արդեն 4 տարեկան է, ու հուրախություն բազում երկրպագուների՝ նրա գեղեցկուհի մայրիկը կարողանում է ժամանակ գտնել իր կարիերայով զբաղվելու համար։ Դե ինչ, սպասենք Այշվարիայի մասնակցությամբ նոր կինոնկարի պրեմիերային։ 

Wow factor: Aishwarya Rai promoted her new film Jazbaa at a photocall at the Cannes Film Festival on Tuesday afternoon

Strike a pose: Aishwaryas dress featured a figure hugging bodice with a sheer black back and full tiered skirt Strike a pose: Aishwaryas dress featured a figure hugging bodice with a sheer black back and full tiered skirt

What a beauty: The Bollywood actress and LOreal model matched her lip colour to her dress

Flawless: Her long dark locks were curled and swept to one side to show off the strapless detail of her dress

Making her comeback: Jazbaa is Aishwaryas first film in five years, following 2010s Guzaarish

Priorities: She took a step back from her movie career to spend time with her daughter Aaradhya, now four

Այշվարիա Ռայը Կաննի կինոփառատոնին