Արդարության գաղափարը վերացական է դարձել


19:33 , 19 մայիս, 2015

Հայաստանում եթե մարդկանց հարցնես՝ որն է երկրի ամենագլխավոր խնդիրը, կարծում եմ՝ մեծամասնությունը կպատասխանի. «Արդարության պակասը»։ 
Հիմա հաջորդ հարցը. այդպես պաստասխանողների քանի՞ տոկոսն է պատրաստ, որ իր հետ արդար վարվեն (կամ քանիսն է այդպես վարվում)։ Կարծում եմ՝ չնչին տոկոսը. մարդիկ ուզում են, որպեսզի իրենց հետ ոչ թե արդար վարվեն, այլ լավ վարվեն։ 
Տպավորություն է, որ արդարության գաղափարը վերացական է դարձել, իսկ այն հաստատողն էլ կարծես Մարդ մոլորակից պիտի գա...