Երևանում ինչ հնարավոր էր արդեն քանդել են


21:10 , 7 մարտ, 2012

ՍՏԱՏՈՒՍՆԵՐԻ ՇԱԲԱԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է.
Այսօր մեջս քաջություն գտա, ու որոշեցի մի քիչ քայլել Երևանի փողոցներով։ Հիմա օրվա տպավորություններս ամփոփելու համար հարմար բառ էի փնտրում, թվում է` թե գտա։ Հին հեքիաթ է. հին մի շշի խցանն են բացում, հայտնվում է ջինն ու հարցնում` ,,Թագավորի տղա, աշխարհքը քանդե՞մ, թե՞ շինեմ,,։ Եթե այդ հրաշքը Երևանում լիներ, ջինը նման հարց չէր տա, բայց նաև- սաստիկ կտխրեր, որովհետև կտեսներ, որ ինչ-որ հնարավոր է, արդեն քանդել են...