Կգա ժամանակ, որ թուղթը՝ որպես այդպիսին, լիովին դուրս կմղվի շրջանառությունից


16:44 , 1 նոյեմբեր, 2012

Սեփական փորձիս օրինակով հասկանում եմ, որ այո՛, դժբախտաբար, թե բարեբախտաբար, իրականանում է դեռևս մի քանի տարի առաջ Բիլ Գեյթսի արած կանխագուշակումը, ըստ որի՝ մոտ ապագայում կգա ժամանակ, որ թուղթը՝ որպես այդպիսին, լիովին դուրս կմղվի շրջանառությունից`տեղը զիջելով էլեկտրոնային շրջանառությանը (դե, բնականաբար, խոսքը զուգարանի ու դրան հավասարեցված թղթերին (օրինակ` անձեռոցիկ) չի վերաբերվում :)): Այդ միտումներն այսօր առկա են, կոնկրետ ես վաղուց արդեն չեմ գնում տպագիր մամուլ (այնինչ պաշտում եմ տպագրական թարմ ներկի հոտը), գրքերն ՈՒՆԿՆԴՐՈՒՄ ԵՄ աուդիոտարբերակով (այնինչ պաշտում եմ հին, խունացած ու խոնավությունից կծկված գրքերի «նամշահոտը»), հաճախ եմ սկսել ծախսել էլ. փողեր քարտային ու ինտերնետային հաշիվներից և այլն...
Ստիպված ենք ընդունել այն փաստը, որ ոչ հեռավոր ապագայում թուղթն ի վերջո կվերածվի նորoրյա մագաղաթի ու պապիրուսի: