07:55 , 19 մայիս, 2015Գրեթե բոլորն էլ գիտեն, թե ինչ կարգեր են տիրում Հյուսիսային Կորեայում, և թե ով է Կիմ Չեն Ընը։ Ապրելով մեր առօրյա կյանքով, անելով մեր առօրյա գործերը՝ մենք չենք էլ պատկերացնում, որ հնարավոր է մեզ դրա համար բանտ նետեին կամ գնդակահարեին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 բան, որոնք չպետք է անել Հյուսիսային Կորեայում հայտնվելու դեպքում։
2013 թ.–ին հյուսիսկորեական զինվորական սպան մահապատժի ենթարկվեց Կիմ Չեն Իրին չհարգելու պատճառով, քանի որ ալկոհոլ էր օգտագործել 100–օրյա սգի ժամանակ։
Անցյալ տարի Հյուսիսային Կորեայում 80 մարդ հրապարակավ մահապատժի ենթարկվեց` հարավկորեական հեռուստաշոուներ դիտելու համար։
Միայն պետական չինովնիկներն իրավունք ունեն մեքենա վարել։ Տեսակետ կա, որ միայն 100 հյուսիսկորեացիներից մեկը մեքենա ունի։
Ոչ մի Քեթի Փերրի կամ Թեյլոր Սվիֆթ հյուսիսկորեացի երիտասարդների համար՝ բացառությամբ, եթե նրանք երգեն երկրի անվեհեր առաջնորդ Կիմ Չեն Ընին նվիրված երգեր։
Փորձեք միջազգային զանգ կատարել, և Ձեզ անմիջապես կսպանեն։ 2007 թ.–ին տղամարդը սպանվել էր մարզադաշտում շատ միջազգային զանգեր ստանալու պատճառով։ Եվս 6 մարդ զոհվեց մահապատժի իրականացման ժամանակ առաջացած հրմշտոցի մեջ։
Յուրաքանչյուր ոք, ով կքննադատի ռեժիմը, միանգամից կուղարկվի «ուղղիչ» ճամբար։
Փորձեք դուրս գալ երկրից, և Ձեր հետևից անմիջապես որս կսկսվի։
«Հյուսիսային Կորեան հանրորեն հաստատում է, որ իր բոլոր քաղաքացիներին տալիս է ամբողջական կրոնական ազատություն»։ Թող սա ասեն այն կնոջը, ում մեղադրեցին Աստվածաշնչի տարածման մեջ և հանրորեն մահապատժի ենթարկեցին։
Պոռնոֆիլմերի դիտումն ու տարածումը պատժվում է մահվամբ։
Հյուսիսային Կորեայում առկա է համացանց հիշեցնող մի բան, բայց այն ավելի շուտ մուտք է ապահովում դեպի պետական պրոպագանդա։