Վաղը նորից «մասնակցում» եմ Եվրատեսիլին. Սիրուշո


01:43 , 19 մայիս, 2015

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբի լուսանկարը մրցույթի բացման արարողությունից և կատարել հետևյալ գրառումը.

«Վաղը նորից «մասնակցում» եմ Եվրատեսիլին։
Մեր մասնակիցներն այս տարի ներկայանալու են «Պռեգոմեշ» հայկական զարդերով։ Մեծ հաջողություն եմ մաղթում և փոխանցում անսահման էներգիա։»