Ինչպիսին ես դու ըստ քո նախընտրած գլխարկի


08:32 , 19 մայիս, 2015

Ինչպիսին ես դու ըստ քո նախընտրած գլխարկիNarod.am-ը գրում է․

Տարբերակ 1.

Եթե Դուք ընտրեցիք առաջին տարբերակը, ուրեմն Դուք բարձր բարոյական արժեքների տեր, առատաձեռն մարդ եք: Դուք ունեք բարձր ձգտումներ և նույնքան բարձր կյանքի չափանիշներ: Նույնիսկ հասարակ իրերին նայում եք յուրօրինակ հայացքով: Շատ դեպքում Ձեր կողքի մարդկանց համար Ձեզ հետ դժվար է լեզու գտնել, բայց Դուք ինքներդ ձեզ հետ ավելի դժվար եք լեզու գտնում: Ձեր մեջ կան էգոիստին բնորոշ հատկանիշներ, Ձեզ թվում է, որ Դուք կարող եք փոխել մարդկանց, կարող եք փոխել աշխարհը: Դուք լավ եք վերաբերվում բոլոր մարդկանց, բայց եթե դիմացինը մեկ անգամ կորցրեց Ձեր վստահությունը, այդ դժվար թե էլ երբևէ վերականգնվի:

Տարբերակ 2.

Դուք օրիգինալ և շատ լավ հումորի տեր մարդ եք: Ձեզ աշխատանքում և կյանքում օգնում է Ձեր պատասխանատու և աշխատանքին նվիրված լինելը: Դուք հեշտությամբ եք Ձեզ վրա ծանրաբեռնվածություն վերցնում: Դուք շատ լավ բնավորություն ունեք, Ձեզ սիրում են շրջապատում: Դուք «հասարակության» մարդ եք, խուսափում եք մենակությունից: Եթե անգամ շրջապատում Ձեզ չգնահատեն, Դուք դրանից չեք ընկճվի և առաջ կգնաք Ձեր ուղիով:

Տարբերակ 3.

Դուք կարողանում եք ոչ ստանդարտ ձևով մտածել: Ձեզ հեշտությամբ է հաջողվում որևէ գործի պլան գծել և այն իրականացնել: Կյանքում Ձեզ համար առաջնայինը գաղափարները և գիտելիքներն են: Դուք սիրում եք շփվել միայն խելացի մարդկանց հետ: Ձեզ նյարդայնացնում են մակերեսային մարդիկ, հեշտությամբ կարող եք նյարդայնանալ նման մարդկանց կողքին և կոպտել նրանց: Կողքի մարդիկ շատ դժվար են Ձեր բնավորության հետ հաշտվում:

Տարբերակ 4.

Խորաթափանց և փիլիսոփայական հայացքների տեր մարդ եք: Ձեր կողքին գտնվող մարդկանցից ոչ ոք Ձեզ նման չէ: Ձեր մտքերը քչերին են հասկանալի և հասու, դա Ձեզ հաճախ վիրավորում է: Բայց պետք է հաղթահարեք չհասկացված լինելու բարդույթը և շարունակեք առաջ ընթանալ Ձեր յուրօրինակ ճանապարհով: