Օրվա բաղադրատոմսը. Cupcake


08:43 , 18 մայիս, 2015

Բաղադրությունը`

3 հատ ձու 
150 գրամ շաքարավազ 
100 գրամ կարագ 
150գրամ ալյուր 
1 թեյի գդալ փխրեցուցիչ
«Նուտելլա» կամ ջեմ ըստ ցանկության
Շաքարի փոշի 


Պատրաստման եղանակը`

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել կարագ և շարունակել հարել, ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը և լավ հարել: Ստացված խմորը լցնել նախապես բուսական յուղով կամ կարագով պատած կաղապարի մեջ: Մեջտեղում լցնել նուտելլա կամ ջեմ և տեղափոխել ջեռոցը: Թխել 170 աստիճան ջեռոցում մինչև պատրաստ լինելը: Հանել ջեռոցից, վրան շաքարի փոշի շաղ տալ և մատուցել: