Ինչի՞ ա տղաների թվում, որ միայն աղջիկները պիտի մտածեն իրենց արտաքին տեսքի մասին


15:36 , 17 մայիս, 2015

Ավտոբուսում կանգնած եմ երկու 22-23 տարեկան տղաների գլխավերևում: Մեկը նենց ա փռվել, որ իր տարիքին չհամապատասխան փորը կպել ա դիմացի նստարանին: Պատուհանից դուրս են նայում ու կանգառում կանգնած ամեն երիտասարդ աղջկա մի պոզ ու պոչ կպցնում:
Հլը էն չխոտկին նայի ... հռհռոց ...
Հլը էս կովին նայի ... հռհռոց ...
Հլը սրա զապ ոտերին նայի ... հռհռոց ...
Դրան ասեք թող քիթը քաշի, որ բարձրանաք ավտոբուս ... հռհռոց ...
Կանգնած սրա տհաճ ֆիզիանոմիային եմ նայում ու մտածում՝ տո այ ֆասֆուդի դժբախտ զոհ, դիմացի նստարանը որ հանեն՝ փորդ Ցխենվալի կհասնի ... գոնե դու մի խոսա ...

Ինչի՞ ա տղաների թվում, որ միայն աղջիկները պիտի մտածեն իրենց արտաքին տեսքի մասին, թե՞ «Տղամարդը կապիկից մի քիչ պիտի տարբերվի» հիմար արտահայտությունը ձեռ ա տվել մեծ մասին: