Գիտնականները ստեղծել են ցավի զգացումն արգելափակող սարք


22:36 , 16 մայիս, 2015

samoubMediamonitor.am-ը գրում է․

Գիտնականները ստեղծել են փոքր սարք, որը կոչվում է «իոնային պոմպ»: Այն իրենից ներկայացնում է օրգանական նյութերի հետ համատեղելի և քիմիական ազդանշանների հիմքով աշխատող մի գաջետ:

Սարքավորումը տեղադրվում է հիվանդի մարմնում և կանգնեցնում ցավային ազդանշանները, քանի դեռ ցավը չի հասել գլխուղեղ:

Սարքավորումը փորձարկվել է առնետների վրա`ցույց տալով դրական ազդեցություն: Փորձարկումներից հետո գիտնականներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ սարքը անզգալի  է օրգանիզմի համար և չի խանգարել սովորական շարժումներին, սակայն այն ամբողջովին անջատել է ցավի զգայունությունը հիվանդի մարմնի կոնկրետ մասերում: Կարևոր է նաև այն, որ սարքավորումը կողմնակի բարդություններ չի առաջացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ