Տիգրան Ուրիխանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Ալյանսի» նախագահ


15:50 , 16 մայիս, 2015

Տիգրան Ուրիխանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Ալյանսի» նախագահSlaq.am-ը գրում է.

ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանն այսօր իր հիմնադրած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (միայն երկու դեմ եւ ութ ձեռնպահ) ընտրվեց կուսակցության նախագահ:

Կուսակցության համագումարին հրավիրված 1157 պատվիրակներից ներկա է եղել միայն 1017-ը, որից 1007-ը քվեարկեցին Տիգրան Ուրիխանյանի օգտին:

Համագումարի ընթացքում հաստատվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաեւ տեղի է ունեցել վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն: