Պորոշենկոն արգելել է նացիզմի և կոմունիզմի քարոզչությունը


14:03 , 16 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն,Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Կոմունիստական և ազգային-սոցիալիստական (նացիստական) տոտալիտար ռեժիմների դատապարտման և նրանց խորհրդանիշերի տարածման արգելման մասին» օրենքը: Ըստ այդ օրենքի` 20-րդ դարում Ուկրաինայում գործած վերոնշյալ ռեժիմները ճանաչվում են իբրև հանցավոր ռեժիմներ: 

Ուկրաինայի նախագահը ստորագրել է նաև օրենքներ «1917-1991 թթ. կոմունիստական տոտալիտար ռեժիմի ռեպրեսիվ օրգանների արխիվները բացելու մասին», «1939-1945 թթ. Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ հաղթանակի հավերժացման մասին», ինչպես նաև  «20-րդ դարում Ուկրաինայի անկախության համար պայքար մղածների (դրանց թվում` Ուկրաինայի ապստամբական բանակը, որը ՌԴ-ում ճանաչվել է որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելվել ՌԴ օրենքով) իրավական կարգավիճակի և հիշատակի մասին» օրենքները:

Վերոնշյալ օրենքները Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն ապրիլի 9-ին ընդունել էին ձայների ճնշող մեծամասնությամբ: