Այսօր Երևանի բժշկական համալսարանի ծննդյան օրն է


13:12 , 16 մայիս, 2015

Այսօր Երևանի բժշկական համալսարանի ծննդյան օրն է: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը հաստատեց համալսարանի բացման մասին օրինագիծը։ Օրինագծում նշվում է. «Հիմնել Երևանում համալսարան հետևյալ 4 բաժիններով՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական... Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում»:
Լուսանկարում Բժշկականի շենքն է 1960 թվականին: