00:52 , 1 նոյեմբեր, 2012
Թերևս շատերը կհամաձայնեն մեկնել սիրո քաղաք Փարիզ, վայելել անմահական շոկոլադ Բելգիայում կամ սիմֆոնիա` Իտալիայում: Բայց ի՞նչն է ստիպում ճամփորդին ուղևորության ընթացքը թեքել Մեծ Բրիտանիա` Լոնդոն: Հիրավի, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք մեծ ուշադրության կարիք ունեն: Բրիտանական արիստոկրատիան իր թեթևությամբ և, միաժամանակ, ծանրակշռությամբ հմայում է ամեն մարդու, ով հետաքրքրված է այս պետության պատմությամբ: Այդ դեպքում տեղին է պատմական ակնարկը, որպեսզի ընթերցողս հասկանա նյութի էությունը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը Լոնդոնն է: Այն դասվում է աշխարհի հնագույն, պատմությամբ հարուստ և հետաքրքիր մշակույթով աչքի ընկնող երկրների շարքը: Այն կազմված է մի քանի մասերից`The City, Westminster, The West End և The East End: Լոնդոնի սիրտը City-ն է, որը ֆինանսական և բիզնես կենտրոն է: Այստեղ ապրում է մեծ թվով բնակչություն, ինչպես նաև աշխատելու նպատակով եկած մարդիկ:
City-ում է գտնվում աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը` St.Paul Cathedral-ը: Այն կառուցվել է 17-րդ դարում Քրիստոֆեր Վրենի կողմից: Լոնդոնի կամուրջը հայտնաբերել է Հուլլիոս Կեսարը, իսկ վերակառուցվել է Վիլիամ Կառավարչի շնորհիվ: Այն օգտագործվել է որպես կառավարական պալատ, բանտ, իսկ այժմ`թանգարան:
Buckingham palace-ը թագուհու նստավայրն է: Trafalgar Square-ը, ի պատիվ Նելսոն ծովակալի՝ Թրաֆալգարում տարած հաղթանակի, անվանվեց հենց այդպես: West Abbey-ն պատմության մեջ նշանավորվեց նրանով, որ այստեղ թագադրվեցին արքաներն ու թագուհիները: Ինչպես նաև այստեղ են թաղված աշխարհահռչակ նկարիչներ, գիտնականներ, գրողներ, ինչպիսիք են Դիկկենսը, Նյուտոնը, Կիպլինգը և այլք:
Լոնդոնի հպարտություններից է Տյուսսոյի թանգարանը, որտեղ այցելուի աչքի առջև բացվում են միջնադարյան և նոր ժամանակների կարևոր մարդկանց մոմե քանդակները:
Շատերն ասում են, թե Լոնդոնի անձրևոտ եղանակը դարձել է տխրության և մելանխոլիայի խորհրդանիշ, բայց իսկական ռոմանտիկները հակառակն են պնդում: Բրիտանացիները սիրում են կատակել, թե իրենք ունեն երեք եղանակ.
ա.երբ անձրևում է առավոտյան,
բ.երբ անձրևում է կեսօրին,
գ. երբ անձրևում է երեկոյան:
Բրիտանական մշակութային արժեքները գնահատելու և նրանց գեղեցկությունը վայելելու համար միլիոնավոր կիլոմետրերը թվում են հաղթահարելի: Տուրիստների սիրելի եղանակը Բրիտանիայում գարունն է, չնայած որ այս եղանակն էլ պակաս անձրևոտ չէ: Բրիտանացիների սիրելի խաղը կրիկետն է: Կա տարածված համոզմունք, որ մարդկային հարաբերություններում ստախոս և անարդարացի մարդուն հաճախ վիրավորում են «Դա կրիկետ չէ» արտահայտությամբ:
Եթե մի օր հայտնվեք Լոնդոնում, ապա հիշեք, որ այստեղ երթևեկությունը հակառակ կողմով է ընթանում: Հարկավոր է խուսափել մառախլապատ օրերին Լոնդոնում զբոսնելուց. դա կարող է վտանգավոր լինել: Դե ինչ, եթե ինձ էլ բախտ վիճակվի իրականացնել երազանքս, առաջին քայլը որ կանեմ, Բիգ Բեն այցելելն է: Այնպես որ, եթե ունես շանս, մի՛ հրաժարվիր: Ով գիտե` գուցե հենց Լոնդոնում հանդիպես երազներիդ արքայազնին: Ինչո՞ւ բաց թողնել հնարավորությունը:
Սպասի՛ր ինձ, Լոնդոն, ես գալիս եմ 