13:24 , 15 մայիս, 2015
Զբոսաշրջային ոլորտի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանց թիրախավորված ներդրումների: Վանաձորի զբոսաշրջային ներուժի խաղաթղթերից մեկն իր ճոպանուղին է: Գործադիր մարմնի ղեկավարը Վանաձոր այցելության ժամանակ քննարկեց վերը նշված խնդիրը: Մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները:
Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1450 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Վարչապետի հանձնարարությամբ կներկայացվի ճոպանուղու ներդրումային ծրագիրը, որից հետո այն կքննարկվի հնարավոր ներդրողների հետ:
Այս խնդրի լուծումը կարող է բավականին բարձրացնել Վանաձորի զբոսաշրջային մակարդակը և նպաստել ոչ միայն իր մշակութային, այլ նաև տնտեսական զարգացմանը: