Ես ադրբեջանցի ընկեր ունեմ


23:40 , 14 մայիս, 2015

Հա, իմիջայլոց, ես ադրբեջանցի ընկեր ունեմ

Կերեք դավաճանիս, վառեք ոսկորներս, կարող է ձեր խամրած հոգուն լույս տա...

Բայց ի տարբերություն ինձ՝ ադրբեջանցի ընկերս չի կարող ասել, որ ինքը հայ ընկեր ունի... Հասկացեք տարբերություններն ու մեզ մի խառնեք նրանց նման վայրի ցեղերին....

Ազատությունը բարձրագույն արժեք է, բայց այն շատերիդ համար ՏՌՖս է եվրոպացիների աչքերին փչելու համար, ազատության ընկալումը ձեր համար սելեկտիվ է, ասիմետրիկ է ու հիմնական դեպքերում՝ ապազգային....

Աբրահամ Լինքոլնն ասում էր՝ «ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը»:

Ինձ համար ազգային ցանկացած արժեք ու մշակույթ դառնում է չբեր, փտում ու հոտում է, եթե ազգն ազատ չէ, եթե ազգի ներկայացուցիչները դատապարվում են ազատ խոսելու համար, այդ ազգն առողջ միտք չի կարող արտադրել....

Բիչերն էլ ասում էր. «Թռչունը վանդակում նույնիսկ կիսով չափ թռչուն է»... Էնպես որ, ձեզ պահեք ձեր փտած վանդակները... Թողեք մարդը թեկուզ սխալ թռիչք անի, դուք ձեր թռիչքով ավելի ճիշտ եղեք...