Մի տեսակ չեմ վստահում ֆեյք անուններով հեղինակներին հրապարակող լրատվամիջոցներին


18:45 , 14 մայիս, 2015

Մի տեսակ չեմ վստահում ֆեյք անուններով հեղինակներին հրապարակող լրատվամիջոցներին:
Ես հասկանում եմ, որ երբ աղբյուրը ցանկանում է անհայտ մնալ, լրատվամիջոցի պարտականությունն է գաղտնի պահել այդ աղբյուրի ինքնությունը, ինչ էլ որ լինի, անգամ բանտ գնալու գնով, բայց երբ մեր լրատվամիջոցները մեղմ ասած չարաշահում են այդ անանուն աղբյուրների վրա հղում անելու իրենց խասյաթը կամ էլ հանդես են գալիս ինչ-որ մականուններով կամ ակնհայտ ֆեյք անուններով, արդեն կորցնում են թե՛ իրենց լրջությունը և թե՛ իրենց լսարանի վստահությունը!!!