Դերասանուհի Տաթև Սարգսյանը` սիրելիի և առաջիկա նշանադրության մասին


16:45 , 14 մայիս, 2015

Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով հեռոստադիտողներին հայտնի է «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» սերիալներից, ընտրյալ ունի և պատրաստվում է իր կյանքի կարևորագույն քայլերից մեկին:

ESem.am-ի հետ զրույցում Տաթևը ոչ միայն բացահայտել է սիրելիի ով լինելը, այլև պատմել իր այժմյան հոգեվիճակի մասին:

«Ի սկզբանե ցանկանում եմ նշել, որ այժմ այնպիսի հոգեվիճակում եմ, որ կարծես կյանքս կիսվել է երկու մասի՝ մինչև այս և սրանից հետո: Կարծես մինչև նրան հանդիպելը չեմ էլ ապրել. վերածնվել եմ, ժպիտը չի պակասում դեմքիցս: Ուզում եմ բոլորն իմ չափ երջանիկ լինեն, իսկ եթե հնարավոր է` ավելի շատ»,- անկեղծ խոստովանեց սերիալային դերասանուհին:

Տաթևի ընտրյալը 35 ամյա Կարենն է: «Պիտի ասեմ, որ ինձ ընդհանրապես չի վախեցնում մեր միջև եղած 12 տարվա տարիքային տարբերությունը, քանի որ կարևորում եմ հարմոնիան, որն ի սկզբանե զգացել եմ,- ասաց նա՝ ավելացնելով,-  առաջին անգամ կյանքում կարող եմ վստահ ասել, որ ես ընտրյալ ունեմ, մարդ, ում կողքին ուզում եմ լինել ողջ կյանքս»:

Սերիալային դերասանուհին նշեց, որ երեկ իր կյանքի ամենալավ ու ամենապայծառ օրերից մեկն է ապրել: «Լսեցի և սիրո խոստովանություն, և այն բոլոր բառերը, որոնք 7-րդ երկինք են հասցնում յուրաքանչյուր աղջկա: Կյանքում դեռ երբեք ինձ այսքան պաշտպանված ու երջանիկ չեմ զգացել. կարծես հեքիաթում լինեմ»,- շեշտեց Տաթևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ