Արքայադուստր Դիանայի հայացքի առանձնահատկությունները


16:39 , 14 մայիս, 2015

Արքայադուստր Դիանայի այս հայացքն ու մեղմ ժպիտը չէին կարող անտարբեր թողնել: Ընդհանրապես Լեդի Դին հաճախ էր նման կեցվածք ընդունում, անգամ նման լուսանկարները բավական շատ են: Նրա փոքր-ինչ կախ գլուխը, մեղմ ու անկեղծ ժպիտը և աչքերի թեք հայացքը պարզապես զինաթափ էին անում տղամարդկանց: Այդ կերպ Լեդի Դիի բարեգործական ծրագրերին մասնակցության առաջարկից հրաժարվողներ գրեթե չէին լինում... Այս հայացքը համեստության, խորաթափանցության, նաև որոշ չափով անպաշտպանության խորհրդանիշ է, քանի որ նման հայացքով տղամարդուն նայելուց հետո առաջանում է կնոջը պաշտպանելու ցանկություն...