Անգելա Մերկելը արտակարգ է որակել Ուկրանիայի հետ հարաբերությունները


22:09 , 13 մայիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի և Գերմանիայի հարաբերություններն «արտակարգ» է անվանել. այս մասին հայտնել է РИА «Новости»-ին: «Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ արտակարգ են:

Մենք ցանկանում ենք նպաստել ուկրաինական հակամարտության լուծմանը և երկրի տնտեսության վերականգնմանը»,- ասել է Մերկելը: Նա նաև հավելել է, որ երկու երկների հարաբերությունները շարունակում են զարգացում ապրել: Միևնույն ժամանակ կանցլերը խոսել է Դոնբասում հրադադարի խախտման մասին: Մերկելի խոսքով՝ Մինսկի համաձայնությունները չեն պահպանվում, կողմերը պարբերաբար խախտում են փաստաթղթերով սահմանված կետերը: