Մեր միջի «ադրբեջանասերներին» սենց մի առիթ էր պետք, որ ցույց տան, թե որքան «ազատական» են իրենց մոտեցումներում


15:30 , 13 մայիս, 2015

Հարցը միայն այն չէ, որ Խզմալյանն ադրբեջանական ամենակեղտոտ կայքերից մեկին հարցազրույց է տվել։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ հենց իրեն են դիմել հարցազրույցի համար։ Նրանք էլ գիտեն՝ ումից ինչ կարելի է սպասել։ Եվ, փաստացի, պլանավորած գործ են անում։

Երկրորդ բանը, որ անհանգստացնում է, իսկ ավելի ճիշտ` նյարդայնացնում, ֆեյսբուքյան` «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» որոշ օգտատերերի գրառումներն են։ Մեր միջի «ադրբեջանասերներին» սենց մի առիթ էր պետք, որ ցույց տան, թե որքան «ազատական» են իրենց մոտեցումներում։