ՌԴ մեր գործընկերները գիտեն, որ Հայաստանը և Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերություններն անխախտ են


15:18 , 13 մայիս, 2015

Ես ձեռնպահ կմնամ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը մեկնաբանելուց, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը նման հայտարարություններ անելիս նկատի է առնում ոչ թե Հայաստան-Եմ հարաբերությունները, այլ ԵՄ-ի ԱլԳ քաղաքականությունը։ Իմ պատկերացմամբ՝ խոսքը գլոբալ աշխարհաքաղաքականության մասին է. այդ հայտարարությունը վերաբերում է առաջին հերթին հենց Ռուսաստանի անմիջական հարևաններին՝ Ուկրաինային և Մոլդովային, միգուցե՝ Բելառուսին։ ՌԴ մեր գործընկերները գիտեն, որ Հայաստանը և Ռուսաստանի ռազմավարական գործընկերային հարաբերություններն անխախտ են՝ պայմանավորված շատ կարևոր մի շարք հանգամանքներով, և Հայաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հաշվին իր հարաբերությունները զարգացնել ուժային որևէ այլ կենտրոնի հետ։ Մյուս կողմից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ամենևին չենք դիտում որպես խոչընդոտ՝ առավելագույնս զարգացնելու համագործակցությունը նույն եվրոպական կառույցների հետ, և այստեղ էլ որևէ հակասություն չենք տեսնում. հակասություն կարող են տեսնել մարդիկ, որոնք նման կանխատրամադրվածություն ունեն։

Կից նյութն` այստեղ