Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարում ՀՀ դրոշի «անհետացումը» նոր արձագանքներ է ստանում


19:12 , 12 մայիս, 2015

Yerkirmedia.am-ը գրում է.

Ռուսաստանի զինվորական շքերթից Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարում Հայաստանի դրոշի անհետացումը նորանոր արձագանքներ է ստանում: Ներկայում սոցցանցերում հայաստանցի օգտատերերը տարբեր լուսանկարներ` մեմ-եր են շրջանառում՝ ներկայացնելով, թե Բաքուն ֆոտոմոնտաժի ուրիշ ինչ տարբերակներ կարող էր կիրառել:

Իսկ ահա ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը kildim-յան մոտիվներով է ներկայացրել իր մեմը: Հայաստանի դրոշի «անհետացմանն» անդրադարձել է նաեւ BBC-ն: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է բրիտանական լրատվամիջոցին մեկնաբանություն փոխանցել այդ առիթով: Մինչդեռ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը BBC-ի հետ զրույցում ասել է, որ գերատեսչությունն ակնհայտորեն «Ֆոտոշոփի» օգնությանն է դիմել, եւ նրա կարծիքով՝ մեծ ջանք է թափել, քանի որ նույնիսկ լուսանկարի ֆոնին երեւացող շենքերի ճարտարապետության մեջ փոփոխություններ են արվել: