Անցած հինգ տարիները փաստեցին, որ Ծառուկյանն այնքան էլ «ժողովրդի հետ ու ժողովրդի համար» չի


13:26 , 31 հոկտեմբեր, 2012

Ես շատ լավ հիշում եմ 2007թ. ԱԺ ընտրություների քարոզարշավը, որի մեխերը երեքն էին:
Առաջինը՝ ԲՀԿ-ի՝ որպես ավելի հզոր քաղաքական ուժի ի հայտ գալը:
Երկրորդը՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբների պայթյունները:
Երրորդը՝ Ծառուկյանի ելույթները, որոնց ֆիշկեն այն էր, որ Ծառուկյանը ամեն ինչ ունի, իրեն ոչ մի բան պետք չի, ինքը ինչ անում ա, ժողովրդի համար ա, ժողովրդի հետ... Տո միտքն այն է, որ ի՞նչ իմաստ ունի նման կարողություն ունեցող մարդու համար մտնել քաղաքական գլխացավանքի մեջ, եթե ոչ միայն ու միայն ժողովրդի բարեկեցության ու բարգավաճման համար: Ի՞նչ եղավ հետո՝ գիտեն բոլորը. պարզվեց, որ այդքան էլ ժողովրդի հետ ու ժողովրդի համար չի: Իսկ ի՞նչ կլինի առաջիկայում՝ ցույց կտա կյանքը...