«Համազգային վստահություն» խորհուրդը մայիսի 13-ին կհրապարակի «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ» մրցանակաբաշխության հաղթողների անունները


15:15 , 12 մայիս, 2015

Շուրջ մեկ տարի տևած հարցումների արդյունքներն արդեն հայտնի են։

Ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը»: Առողջապահական ոլորտում մեծամասշտաբ այս իրադարձության նպատակն է ներկայացնել և պատվի արժանացնել բժշկության տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին: Նմանատիպ միջացառումները նպաստում են ոլորտի լավագույն մասնագետների բացահայտմանը, մրցակցային դաշտի ստեղծմանը և ևս մեկ անգամ մեր լեգենդար բժիշկների մեծարմանը: Տարվա լավագույն սրտաբան, տարվա լավագույն միկրովիրաբույժ, տարվա լավագույն ակնաբույժ, տարվա լավագույն պլաստիկ վիրաբույժ, տարվա լավագույն բժշկական կենտրոն, տարվա լավագույն ախտորոշիչ կենտրոն, բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ. այս և այլ անվանակարգերում մեծարվելու են լավագույնները: 
Հարգանքներով` «Համազգային վստահություն» խորհուրդ