Եթե էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներին ԽԾԲ-ով զեղչեր չանեն, սակագինը բարձրացնելու կարիք չի լինի


11:42 , 12 մայիս, 2015

Խոշոր էլէկտրաէներգիա սպառողներին խնամիաբար կամ ախպերաբար 50% զեղչեր մի արեք, ու ամենևին էլ կարիքը չի լինի հոսանքը թանկացնել մի մարդու վրա, ով ստանում է 16000-40000 դրամ թոշակ: Այդ թանկացնողն ու իրեն թույլատվություն տվողը պետք է գոնե մեկ ամիս ապրեն այդ գումարով, որ հասկանան, թե ինչ արժեք ունի 10 դրամը: Թե չէ իրենց ի՞նչ կա. ինչքան ուզում է՝ թանկանա, մեկ է իրենք ու իրենց ԽԾԲ-ն չի վճարելու կամ վճարելու է մասնակի շատ չնչին: