Որոշ մտքեր մեր պատմության մասին


11:37 , 12 մայիս, 2015

Վերջին օրերին դարձյալ տարբեր քննարկումներ նկատեցի Հայրենական պատերազմի մասին. ոմանք ասում են՝ մեր հաղթանակն է, ոմանք ասում են՝ կապ չունենք դրա հետ, իսկ ոմանք էլ, քաղաքականապես չընդունելով ԵԱՏՄ-ն ու Մաքսային Միությունը, արժեզրկում են մեր պապերի մղած պատերազմը։ Չեմ ուզում քննարկել, թե ով է իրավացի, ով՝ ոչ։ Ընկալումների ու մի քիչ էլ ճաշակի հարց է։ Հիշեցնեմ, որ 89-91 թվականներին նույնպես սկսեցին քննադատել Հայրենականը, վետերաններին ու հերոսներին մոռացան։ Բայց որոշ ժամանակ անց հասկացան, որ զինվորին մոռանալ չի կարելի, որ ցանկացած պատերազմի վետերան կռվել է իր հայրենիքի պաշտպանության համար, ու սուսուփուս նորից սկսեցին նշել Մայիսի 9-ը։ Կյանքն այդպես է։ Ասեմ նաև, որ սեփական պատմությունից խուսափելը երբեք հաջողության չի բերում։ Պատմությունը պետք է ուսումնասիրել ու հնարավորինս օբյեկտիվորեն ներկայացնել։ Ինչքան շուտ, այնքան լավ։