00:42 , 12 մայիս, 2015
Ինձ համար տուն եմ գնում գործից, տաքսի կանգնացրեցի, նստեցի: Վարորդը երևի մի 30-ի մոտ տղա էր, ամբողջ սալոնը զարդարված էր ՀՀ զինանշաններով ու եռագույներով: Ես էդքան էլ սեր չունեմ տաքսիստների հետ շփվելու, որովհետև պատահել են դեպքեր՝ մի բան ես ասել, ու սկսել են կյանքները պատմել, տուն հասած ժամանակ էլ, քաղաքավարությունից դրդված, հլը մի հինգ րոպե տաքսու մեջ նստած, գլուխդ զայլա*** արել: Մի խոսքով՝ ինձ համար խելոք նստած ՖԲ-ն եմ քրքրում.... Մեքենայի մեջ էլ եսիմ որ ռադիոն ա միացրած: Մեկ էլ հանկարծ աջ քաշեց, կանգնեց ու խնդրեց, որ դուրս գամ... էս մեր Գարիկ ախպոր հետ դուրս եկանք, կանգնեցինք իրար կողք, ու սկսեցին բարձր Հայաստանի հիմնը երգել... Հետո նստանք ու եկանք հասանք տուն...
Փաստորեն, ամեն օր էս տղեն հարգում ա Հայաստանի Հանրապետությունը ու կանգնում ա ամեն անգամ հիմնը լսելուց...
Ի՜նչ տղերք ունենք է, գնալով սիրում եմ տաքսիստներին...