Քաղցրավենիքի նկատմամբ սերը կարող է հանգեցնել Ալցգեյմեր հիվանդության առաջացման


19:20 , 11 մայիս, 2015

1_defaultMediamonitor.am-ը գրում է.

Վաշինգտոն համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և Ալցգեյմեր հիվանդության միջև կապի առկայությունը:

Հետազոտողների կարծիքով, շաքարի բարձր մակարդակը կարող է վնասակար ազդեցություն ունենալ գլխուղեղի ֆունկցիայի վրա և սրել նյարդաբանական հիվանդությունների ընթացքը, ինչպես օրինակ Ալցգեյմեր հիվանդության դեպքում:

Գիտնականները փորձարկումներ են կատարել մկների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը բարձրացրել է բետա-ամիլոիդային սպիտակուցի մակարդակը, որը հանդիսանում է ուղեղում Ալցգեյմեր հիվանդությանը բնորոշ ամիլաիդային վահանակների հիմնական բաղադրիչը: Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ