Sovsport.ru. «Յուրա Մովսիսյանի խա՞ղը. գուցե պետք չէ՞ վաճառել Բարիոսին»


19:08 , 11 մայիս, 2015

Armfootball.com-ը գրում է.

Ռուսական Sovsport.ru կայքը վերլուծել է «Թերեք» - «Սպարտակ» հանդիպումը եւ անդրադարձել է մոսկովյան թիմի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը փոխարինման է դուրս եկել հանդիպման 60-րդ րոպեին եւ գրեթե ոչնչով աչքի չի ընկել.

- Յակինը փորձեց փրկել հանդիպումը եւ խաղադաշտ դուրս բերեց Յուրա Մովսիսյանին: Դա ավելի շատ հուսահատ քայլ էր, քան հաշվարկված: Յուրան վազում է եւ դա այն ամենն է, ինչ որ կարող է նա անել՝ ոչ ամբողջական, անմտածված թեթեւատլետներին բնորոշ շարժումներ: Հնարավորություն ուներ դուրս գալու մեն-մենակ մրցակցի դարպասապահի դիմաց, բայց ի վիճակի չեղավ ճիշտ ընդունել գնդակը: Գուցե պետք չէ՞ վաճառել Բարիոսին «Մոնպելյեին»: Խուրադոն, որը Յուրայից ավելի շուտ խաղադաշտ դուրս եկավ, երբեմն ավելի լավ տպավորություն է թողնում,- նշված է հոդվածում: