Այս 12-ամյա աղջիկն ավելի քան 3 միլիոն հետևորդ ունի «Instagram»-ում (PHOTO)


12:33 , 11 մայիս, 2015

12 տարեկանում բազմաթիվ երեխաներ իրենց սենյակների պատերին փակցնում են իրենց սիրելի աստղերի պաստառները ու երազում իրենց սիրելի աստղին հանդիպելու մասին, իսկ սեփական աստղային կարիերայի մասին շատերն անգամ չեն էլ երազում։ Փենսիլվանիայի 12-ամյա բնակչուհի Մեսի Զիգլերը սովորական երեխա չէ։ Նա շատ է տարբերվում իր հասակակիցներից թե՛ իր մտածելակերպով, թե՛ ապրելակերպով։

Maddie  attends the J Mendel Autumn/ Winter 2015 show last February 

Հռչակը ստիպել է Մեդիին ժամանակից շուտ հասունանալ։ 

Ներկայումս նա 3 միլիոն հետևորդ ունի «Instagram»-ում։ Երբ նա նկարահանվեց փոփ աստղ Սիայի տեսահոլովակում, այն ավելի քան մեկ միլիարդ դիտում հավաքեց YouTube-ում։ 4 տարի առաջ, երբ Մեդին 8 տարեկան էր, նա առանձնապես ոչնչով չէր տարբերվում իր դասարանցիներից։ Մեդին բոլորի պես գնում էր դպրոց, դասերից հետո հաճախում էր պարի պարապմունքների, վերադառնում տուն, կատարում տնային առաջադրանքներն, ու մյուս օրն ամեն ինչ սկսվում էր նորից։ Ամեն ինչ փոխվեց 2011 թ.-ին, երբ նրա մայրիկը՝ Մելիսան, նրա հետ միասին գրանցվեց «Lifetime»-ի «Dance Moms» ռիելիթի շոուին։ Այս նախագիծը «Abby Lee» պարային ընկերության շնորհալի երեխաների մասին է։ Այն շրջադարձային եղավ Մեդիի կյանքում։

Maddie Ziegler, 12, from Pennsylvania, is a global star thanks to her role on the reality TV show Dance Moms and her parts in Australian pop star Sias music videos 

Հայտնի երգչուհի Սիան, դիտելով հաղորդումը, շատ հավանեց Մեդիի կատարումը։ Անցյալ տարի նա «Twitter»-ով կապ հաստատեց Մեդիի հետ և խնդրեց նրան նկարահանվել իր տեսահոլովակում։ Դրանից հետո Մեդին աշխատանքի առաջարկություններ ստացավ տարբեր տեղերից։ Աղջիկը հասցրել է նկարահանվել Սիայի 3 տեսահոլովակներում` «Chandelier»-ում, «Elastic Heart»-ում և «Big Girls Cry»-ում։ Նա այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ներկա գտնվել Գրեմմիի մրցանակաբաշխությանը նախքան չափահաս դառնալը։

Maddie Ziegler and singer-songwriter Sia arrive at The 57th Annual GRAMMY Awards last February 

Մեդին ու Սիան Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ

Այնուամենայնիվ, այդքան վաղ տարիքում այդպիսի հռչակ ձեռք բերելն ունի նաև բացասական հետևանքներ։ Մեդին այնքան հայտնի է իր հայրենիքում, որ ուր էլ որ նա գնում է, երկրպագուներն անմիջապես շրջապատում են նրան ու ցանկանում սելֆի կորզել։ Սկզբում երեխայի համար շատ դժվար էր հարմարվել այս փոփոխությանը։ Մելիսան ստիպված եղավ թիկնապահներ վարձել դստեր համար, ովքեր գրեթե ոչ մի րոպե չեն հեռանում նրանից։ Հարցազրույցներից մեկում մանկահասակ աստղ Մեդին ասել է.

Ես այլևս նորմալ չեմ զգում ինձ, որովհետև ինձ ճանաչում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես պարզապես փորձում եմ զվարճանալ կամ պաղպաղակ ուտել ընկերներիս հետ։ Մարդիկ հաճախ խենթի պես են պահում իրենց։  

Maddie Ziegler with her mother Melissa and sister Mackenzie on the Hollywood Boulevard 

Մեդին մայրիկի ու քույրիկի հետ 

Աստղային կարիերան ստիպել է Մեդիին ժամանակից շուտ հասունանալ։ Վերջին 4 տարիներին նա ինքն է իր ապրուստը վաստակել և հասցրել է կլորիկ գումար դիզել։ Այնուամենայնիվ, Մեդին փորձում է խուսափել աստղային հիվանդությունից։ Նա իր մասնագիտական գործունեությունն իբրև դասերից փախչելու պատրվակ չի օգտագործում։ Նա ասում է, որ տարիներ անց չի ցանկանում լինել հիմարիկ պարուհու կարգավիճակում, ով պարի շարժումներից բացի ուրիշ ոչ մի գիտելիքի չի տիրապետում։ Նա իր կրտսեր քրոջ հետ միասին կրթությունը ստանում է տնային պայմաններում։ Մեդիի քույրիկը ևս զբաղվում է պարով։ Նա էլ է գրանցվել այն շոուին, որը տարիներ առաջ հռչակ բերեց Մեդիին։ Մեդին իրեն զուսպ է պահում այն միջոցառումներին, որտեղ իրենից բացի մի շարք համաշխարհային աստղեր են հրավիրված լինում։ Նա չի նետվում այս ու այն կողմ՝ աստղերից ստորագրություն վերցնելու, քանի որ ինքն էլ որպես աստղ է հրավիրված։ Այս մասին խոսելով՝ Մեդին ասել է.

Ես պարզապես ուզում եմ պրոֆեսիոնալ լինել։ Ես չեմ ցանկանում, որպեսզի նրանք իմ մասին մտածեն որպես սովորական երկրպագուի։ Ես պարզապես հետևի ֆոնի պարուհի չեմ։ 

Kristen Wiig and Maddie Ziegler dance to Sias Chandelier as the artist stands with her back to the audience while performing at the Grammys last February 

Մեդին և Քրիստեն Վիգը Սիայի տեսահոլովակի նկարահանման ընթացքում

Բացի պարային կարիերայից՝ Մեդին համագործակցել է մի շարք մոդելային գործակալությունների հետ ու լուսանկարվել այնպիսի հեղինակավոր ամսագրերի համար, ինչպիսիք են «Teen Vogue»-ը, «Cosmopolitan»-ը, «Elle»-ն ու «Seventeen»-ը։ Մեդին իր քրոջ հետ միասին զբաղվում է նաև հագուստի մոդելավորմամբ։ Անցյալ տարի նրանք իրենց սեփական հավաքածուն ստեղծեցին։ Մեդին ցանկանում է լրջորեն զբաղվել նաև դերասանական ու երաժշտական կարիերայով։ Նա արդեն հասցրել է դերեր խաղալ «Drop Dead Diva» և «Austin & Ally» շոուներում։ Ինչ խոսք, վատ չէ 12 տարեկան աղջնակի համար, սակայն Մեդին ինքը համարում է, որ միշտ էլ կատարելագործվելու տեղ կա։

-10 բալանոց գնահատման սանդղակով ես ինձ 9 եմ գնահատում, - նշել է Մեդին։