Քեզնով է լցված
Ախ իմ տունն ու աշխարհը,
Ճանապա՞րհ է, թե՞ լույս է քո անունը ..
Քեզնով է բացվում երկնքի սուրբ կամարը
Ժամանա՞կ է միթե քո անունը:
Նահանջում են կամքիս
Լուրջ պահակն ու հսկիչը,
Քո պատկերն է նվաճում իմ ամրոցը
Այնքան շատ, այնքան շատ,
Այնքան շատ ես, բայց քիչ ես,
Ախ ծարավ ու կարոտ է քո անունը...
Արշալույս Մարգարյան