Մյունխենում նացիզմի թանգարան է բացվել


14:36 , 9 մայիս, 2015

1431096626_835600_341in.am-ը գրում է.

Մյունխենում նացիոնալ-սոցիալիզմի պատմությանը նվիրված փաստագրական կենտրոն է բացվել: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:

Կենտրոնի բացումը երկար ժամանակ հետաձգվում էր: Այն ֆաշիզմին նվիրված առաջին թանգարանն է, որը Մյունխենում՝ նացիստական կուսակցության նախկին շտաբ-բնակարանի տեղում բացվել է մշակույթի նախարարի ներկայությամբ:

4 հարկ ընդգրկող մշտական ցուցահանդեսը գերմաներեն և անգլերեն լեզուներով ներկայացնում է այն ժամանակաշրջանի ֆոտո և տեսանյութեր՝ մեծ զինվորական շքերթներից մինչև խորհրդային զորքերի ռմբակոծությունների հետևանքով քաղաքի ավերածություններ: