Հաղթանակները պաշտպանելու մի ձև կա ընդամենը


11:24 , 9 մայիս, 2015

Հաղթանակները պաշտպանելու մի ձև կա ընդամենը՝ ստեղծել նորանոր հաղթանակներ։ Եթե մենք զբաղված չենք դրանով, մենք կորցնում ենք մեր հաղթանակների ինքնությունը.... Որովհետև ոչ մի ինքնություն ենթակա չէ հավերժ պահպանության, այն պետք է վերահաստատվի, այսինքն՝ վերստեղծվի ամեն Աստծո օր։ Հակառակ դեպքում երկրում տարածվում է հին, քրտնած սապոգի անտանելի հոտը...... Ովքեր այսպես են մտածում, իմ երամից են. ես հենց նրանց էլ շնորհավորում եմ այսօր։