Անգամ աշխատանք տալը որպես բարեգործություն է ընկալվում


10:22 , 8 մայիս, 2015

Մի հատ անկապ տենդենց կա, գործարարները հենց նեղն են ընկնում կամ միկրաֆոն են տեսնում, հոխորտում են, թե բա մենք էս երկրի կամ էս ժողովրդի համար աշխատատեղ ենք ստեղծում...
Չէ մի չէ՝ երկրի կամ ժողովրդի համար...
Հավատացեք, ասենք ես աշխատատեղ ստեղծելիս մտածում եմ բացառապես իմ բիզնեսն ընդլայնելու և եկամուտն ավելացնելու մասին: Այլ հարց է, որ դա կամա թե ակամա երկրին օգուտ է, բայց կատարյալ մառազմ է հայտարարելը, թե դա երկրի համար եմ անում:
Կամ ասում են՝ հալալ ա, մարդը ժողովրդի համար աշխատատեղ ա ստեղծում: Յանի բարեգործություն ա, որ մարդը գնում ա, աշխատում ու իր աշխատանքի դիմաց վարձատրվում է: Ամեն ինչ այնքան ենք միֆականացնում ու պաթոսվում, որ անգամ աշխատանք տալը բարի գործ ա ընկալվում, իսկ աշխատող մարդը դառնում է գործատուին հոգով, սրտով երախտապարտ...
Իջե՛ք, տեղ եք հասել...