06:56 , 8 մայիս, 2015Անցած հանգստյան օրերին Դևիդ Բեքհեմը նշել է իր ծննդյան 40-ամյակը, ինչպես նաև Instagram-ում հաշիվ է բացել։
Բեքհեմի պրոֆիլի գոյության առաջին օրը նա գրեթե մեկ միլիոն հետևորդ է հավաքել, իսկ հիմա արդեն հետևորդների թիվն անցնում է 5 միլիոնը:
Այսպիսով, Դևիդ Բեքհեմին հաջողվել է Instagram-ում ռեկորդ սահմանել՝ առաջ անցնելով Էմա Ուոթսոից, ով երկու օրում 2 միլիոն հետևորդներ է հավաքել:
Նա իր էջում տեղադրել է Մարոկկոյում անցկացրած հանգստից և ծննդյան տարեդարձից լուսանկարներ։
















